‘Մերձավոր Արևելքի ամենամեծ ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի դեպի Երևան’

1353

Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի առաջին և ամենամեծ ավիափոխադրող «էյր Արաբիա» 2013 թվականի օգոստոսից սկսած՝ շաբաթական երկու անգամ թռիչք կիրականացնի դեպի Երևան: «էյր Արաբիան» այսօր հայտարարել է, որ օգոստոսի 16-ից սկսած՝ թռիչքներ կսկսի իրականացնել դեպի Հայաստան: Այս մասին հաղորդում է «Արմենպրեսը» ` վկայակոչելով Albawaba Business կայքը:

«Հայաստանն արագորեն զարգանում է որպես մշակութային և պատմական  զբոսաշրջության սիրահարների, ֆանտաստիկ տեսարաններով և բացօթյա ժամանացով հետաքրքրվող զբոսաշրջինկների պարտադիր նպատակակետ», — նշել է «էյր Արաբիա»-ի գործադիր տնօրեն Ադել Ալին:

Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա օդանավակայանից թռիչքները կմեկնարկեն երեքշաբթի և ուրբաթ օրերին, ժամը 08:30-ին, և Հայաստանի Զվարթնոց օդանավակայան կժամանեն ժամը 11:15-ին: Վերադարձի չվերթները կլինեն նույն օրերին` Երևանից մեկնելով 12:35-ին և ժամանելով Շարժա ժամը 15:40 (տեղական ժամանակով):

Երևան ուղղությամբ կատարվող թռիչքները «էյր Արաբիա»-ի կողմից 2013 թվականին կազմակերպած արդեն հինգերորդ նոր երթուղին են, իսկ ընդհանուր երթուղիներից` 86-րդը: 

Նախորդ հոդվածը‘Փորձագետ. Վրաստանի կարմրուկը հասել է Հայաստան Օդեսայից’
Հաջորդ հոդվածը‘Անդրես Ինյեստա. Մոուրինյոն փչացրեց իսպանական ֆուտբոլը’