Մերձմոսկվայում հայտնաբերվել է խոշոր զինանոց

324

Ռուսաստանի ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ աշխատակիցները, Ռուսաստանի ԱԴԾ տարածքային վարչության իրենց գործընկերների հետ միասին, Մերձմոսկվայոմ տասնյակ ատրճանակներով, ավտոմատներով ու փամփուշտներով խոշոր զինապահեստ են հայտնաբերել։

Գերատեսչության պաշտոնական ներկայացուցչի տեղեկատվության համաձայն՝ ձերբակալվել է մեկ մարդ, որն իր հողատարածքում տնտեսական շինության մեջ պահել է՝ 21 ատրճանակ, 8 ավտոմատ, 12 գնդացիր-ատրճանակ, 2 ռևոլվեր և դիպուկահարի հրացան, ինչպես նաև զինամթերք՝ անաղմուկ կրակի համար՝ 32 սարք, տարբեր տիպի փամփշտակալներ, զենքի արտադրման և արդիականացման նախապատրաստություններ, տարբեր տրամաչափի ավելի քան 7 հազար փամփուշտ։

Ռուսաստանի ՆԳՆ-ի ցուցադրած տեսանյութում երևում է, որ առգրավված զենքերի մեջ կան Կալաշնիկովի ավտոմատներ, ամերիկյան «Կոլտ» ատրճանակ, չեխական արտադրության «Սկորպիոն» գնդացիր-ատրճանակներ և զենքերի այլ տեսակներ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը«ՄԱԿ ԱԽ կազմը չի արտացոլում բազմաբևեռ աշխարհի պատկերը»
Հաջորդ հոդվածըՊետությունների 20 ղեկավարներ կմասնակցեն Էրդողանի պաշտոնակալման արարողությանը