«ՄԱԿ ԱԽ կազմը չի արտացոլում բազմաբևեռ աշխարհի պատկերը»

399

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ներկա կազմը և կառուցվածքը չեն համապատասխանում բազմաբևեռ աշխարհի իրողություններին, հարկավոր է հնարավորինս շուտափույթ քննարկել դրանց բարեփոխման հարցը։

Այդ մասին ուրբաթ հայտարարել է ՄԱԿ-ում Հնդկաստանի մշտական ներկայացուցիչ Ռուչիրա Կամբոջը։

Մասնակցելով ՄԱԿ ԱԽ բարեփոխումների վերաբերյալ կլոր սեղանին, որին մասնակցում էին նաև ՀԱՀ-ի, Բրազիլիայի, Սենտ Վինսենթ և Գրենադիններ կղզի-պետության մշտական ներկայացուցիչները, դիվանագետն ընդգծել է, որ Խորհրդի կազմում նոր ազդեցիկ երկրներ ընդունելը «ոչ թե սոսկ արդարության հարց է, այլ, ըստ էության՝ անհրաժեշտություն»։ Նա պարզաբանել է, որ զարգացող տնտեսությունները էական ավանդ են ներդնում գլոբալ խնդիրների լուծման հարցում։

«Աշխարհի երկրների ու տարածաշրջանների այդպիսի լայն ներկայացվածությունը կօգնի ամրացնել վստահությունը ՄԱԿ անդամ երկրների միջև, ապահովել Անվտանգության խորհրդի բանաձևերի ավելի լայն աջակցություն»,- հայտարարել է Հնդկաստանի ներկայացուցիչը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԳիշերային հարձակում Կիևի վրա
Հաջորդ հոդվածըՄերձմոսկվայում հայտնաբերվել է խոշոր զինանոց