‘Մթերային խանութներում և շուկաներում թևածում է ամանորյա ավանդական թանկացումը. «ՀԺ»’

2425

Երեկվանից Երևանի մթերային խանութներում և շուկաներում սկսեց թևածել ամանորյա ավանդական և անմարդկային թանկացումը։ Խանութներում առաջին անհրաժեշտության գրեթե բոլոր մթերքները 100-ից մինչև 500 դրամով թանկացել են։ Այս մասին գրում է «ՀԺ»-ն:

«Խանութներում և շուկաներում դեգերող մեր համաքաղաքացիների խոսակցության հիմնական թեման հենց այս թանկացումներն են, օրինակ՝ ինչպես կարելի է երեք ճյուղ մաղադանոսը գնել 400-500 դրամով։ Ասում են ու առնում։ Սառը օդում էլ կախված է մի նախադասություն, «հետո էլ էս ժողովուրդը բողոքում է, թե փող չկա, այնինչ խանութների ապրանքները կրում տանում են»։ Վարկերը, պարտքներն ու տրանսֆերտները «սաղ ըլնեն»»,–հավելում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Գնում ես մեկ շաբաթով Կորեա, որ ի՞նչ անես. «Հրապարակ»’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Չվհատվողները’