‘ՄԻԵԴ-ը կվերանայի ընդդեմ Շվեյցարիայի Դողու Փերինչեքի գործին առնչվող իր դատավճիռը’

771

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունիսի 2-ին քննարկել է ընդդեմ Շվեյցարիայի Դողու Փերինչեքի գործին առնչվող 2013 թվականի դեկտեմբերի 17-ի իր դատավճիռը բողոքարկելու վերաբերյալ Շվեյցարիայի կառավարության հայցը և հրապարակել նախորդ դատավճիռը վերանայելու որոշումը: Ինչպես հաղորդում է «Վոստոչնի էկսպրեսը», գործը հանձնվել է ՄԻԵԴ գերագույն պալատի քննարկմանը:

Հիշեցնենք, որ 2013 թվականի դեկտեմբերի 17-ին ՄԻԵԴ կայացրած որոշման համաձայն, Շվեյցարիայի իշխանությունները խախտել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10 հոդվածը (կարծիք արտահայտելու ազատություն) Թուրքիայի Աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքի նկատմամբ, ով 2007 թվականին Շվեյցարիայում դատապարտվել էր Հայոց ցեղասպանությունը հրապարակավ ժխտելու համար:

Նախորդ հոդվածը‘Երևան-Հռոմ չվերթը հետաձգվել է ինքնաթիռի անսարքության պատճառով’
Հաջորդ հոդվածը‘«Գազպրոմ Արմենիան» հերքում է. Գազի ներկրման գինը չի փոփոխվել’