«Միլանը» կգնի «Ռոմայի» խաղացողի տրանսֆերը

464

Իտալիայի չեմպիոն «Միլանը» կգնի «Ռոմայի» եւ Իտալիայի հավաքականի պաշտպան Ալեսանդրո Ֆլորենցիի տրանսֆերը, հաղորդում է Goal.com-ը։ Անցած մրցաշրջանը նա վարձակալությամբ է անցկացրել միլանյան ակումբում։

31-ամյա ֆուտբոլիստը եւս ցանկանում է կարիերան շարունակել «Միլանում», որը նրա տրանսֆերի համար կվճարի 4,5 միլիոն եվրո։ Ալեսանդրո Ֆլորենցիի պայմանագիրը «Ռոմայի» հետ նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։

Անցած մրցաշրջանում Ֆլորենցին «Միլանի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 30 հանդիպման, խփել 2 գոլ։

Նախորդ հոդվածըԽոակին Կապառոս․ Առաջիկա 24 ժամն ամենակարեւոր փուլը կլինի
Հաջորդ հոդվածըՊրեմիեր լիգան խաղադաշտ ներխուժած ֆանատներին ցմահ կզրկի ստադիոն մտնելու իրավունքից