‘«Միլանը» պատրաստվում է Գվարդիոլային 4-ամյա պայմանագիր առաջարկել’

914

Իտալական «Միլանի» սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին պատրաստվում է թիմի գլխավոր մարզիչի պաշտոնի համար հրավիրել «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային:

Իտալական ակումբը պատրաստ է Գվարդիոլային 4-ամյա պայմանագիր առաջարկել՝ տարեկան 6 միլիոն եվրո աշխատավարձով, հաղորդում է La Repubblica պարբերականը:

Եթե Գվարդիոլան ընդունի այդ առաջարկը, ապա թիմը կգլխավորի հաջորդ մրցաշրջանից:

Նախատեսվում է նաեւ «Միլանի» մազչական շտաբ ընդգրկել ակումբի նախկին աստղերին՝ Ռոբերտո Բաջոյին եւ Պաոլո Մալդինիին:

Նախորդ հոդվածը‘ՊՆ մամլո խոսնակ. Զորամասեր մատակարարվող սննդամթերքի ու մսամթերքի վերահսկողությունը ավելի է խստացվել’
Հաջորդ հոդվածը‘Անկարան և Դամասկոսը պատրաստ են ուղիղ կապ հաստատել’