«Միլանը» 10 միլիոն եվրո է առաջարկել վրացի հարձակվողի համար

338

«Միլանը» ցանկանում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել ֆրանսիական «Մեցի» եւ Վրաստանի հավաքականի հարձակվող Ժորժ Միկաուտաձեին, հաղորդում է Footmercato-ն։

Իտալական ակումբը 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար առաջարկել է 10 միլիոն եվրո։

«Միլանի» տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին արդեն մի քանի անգամ զրուցել է Ժորժ Միկաուտաձեի հետ։ Կողմերը մոտ են համաձայնության։

Ընթացիկ մրցաշրջանում Ժորժ Միկաուտաձեն «Մեցի» հետ մասնակցել է 38 հանդիպման, խփել է 24 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածըՄեսսին ընթրել է Ալբայի, Բուսկետսի ու Ռոբերտոյի հետ եւ հայտնել, որ առաջարկ չի ստացել «Բարսելոնայից»
Հաջորդ հոդվածը«Ռեալն» ու «Բարսելոնան» այլեւս չեն կարողանա օգտագործել «Էլ Կլասիկո» անվանումը