Մեսսին ընթրել է Ալբայի, Բուսկետսի ու Ռոբերտոյի հետ եւ հայտնել, որ առաջարկ չի ստացել «Բարսելոնայից»

299

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին Փարիզում ընթրել է «Բարսելոնայի» իսպանացի խաղացողներ Ժորդի Ալբայի, Սերխի Ռոբերտոյի եւ Սերխիո Բուսկետսի հետ, որոնց հետ մտերիմ է։ Նա նախկին ակումբակիցներին հայտնել է, որ «Բարսելոնայից» առաջարկ չի ստացել, հաղորդում է Mundo Deportivo-ն։

Բուսկետսն ու Ալբան հունիսին կհեռանան «Բարսելոնայից» ազատ գործակալի կարգավիճակում։ Նրանք, ինչպես նաև Մեսսին ֆինանսական առումով գրավիչ առաջարկներ ունեն Սաուդյան Արաբիայից։

Մեսսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ կավարտվի հունիսին։ Փարիզյան ակումբը ցանկանում է երկարաձգել համագործակցությունը։ Ֆուտբոլիստը հույս ունի վերադառնալ կատալոնական ակումբ։

Նախորդ հոդվածըՏոկաև. ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրումը պետք է բացառապես տնտեսական լինի
Հաջորդ հոդվածը«Միլանը» 10 միլիոն եվրո է առաջարկել վրացի հարձակվողի համար