Միլանի «Ինտերի» մրցակիցները նախապատրաստական փուլում

253

Ֆուտբոլի Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերը» ամառային նախապատրաստական փուլում կանցկացնի հինգ ստուգողական հանդիպում։

Հուլիսի 12-ին միլանյան թիմը կհյուրընկալվի շվեյցարական «Լուգանոյին», հուլիսի 16-ին կընդունի Ֆրանսիայի առաջնությունը ներկայացնող «Մոնակոյին», հուլիսի 23-ին հյուր կգնա ֆրանսիական «Լանսին», հուլիսի 30-ին կընդունի ֆրանսիական «Օլիմպիկ Լիոնին», օգոստոսի 6-ին՝ իսպանական «Վիլյառեալին»։

Իտալիայի առաջնության մեկնարկային տուրում «Ինտերը» օգոստոսի 13-ին արտագնա հանդիպում կանցկացնի ուժեղագույնների լիգա վերադարձած «Լեչեի» հետ։

Հիշեցնենք, որ «Ինտերի» հետ երկու տարվա պայմանագիր է կնքել «Ռոմայից» հեռացած Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Նախորդ հոդվածըԿրիստոֆ Գալտիեն՝ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ
Հաջորդ հոդվածըԲորել․ ԵՄ-ն մտադիր չէ պատերազմել Ռուսաստանի հետ