Միլիարդատերն իր տիեզերանավով հասել է տիեզերքի սահմանին

609

Բրիտանացի գործարար Ռիչարդ Բրենսոնը վերադարձել է տիեզերքի սահմանի մոտ կատարած թռիչքից՝ այդպիսով ի կատար ածելով իր ողջ կյանքի ամենագլխավոր երազանքը։

Նրա Virgin Galactic ընկերության Unity հրթիռը կիրակի օրը հասել է 90 կմ բարձրության, որտեղ երկինքը սև է դառնում, իսկ Երկրի հորիզոնը թեքվում է։ Այդ բարձրության վրա մնալով մի քանի րոպե, որպեսզի Բրենսոնին ուղեկցող հինգ հոգանոց անձնակազմը հիանա Երկրի տեսարաններով, օդանավը կամաց-կամաց վայրէջք է կատարել։

Թռիչքը մեկնարկել է ԱՄՆ-ի Նյու Մեքսիկո նահանգի անապատից, տեղական ժամանակով՝ առավոտյան 8․30-ին և տևել է մոտավորապես մեկ ժամ։

Վայրէջքից հետո Բրենսոնն այդ թռիչքն անվանել է «արտակարգ փորձառություն» և հավաքվածներին ու լրագրողներին հայտարարել է, որ Unity-ի առաջին կոմերցիոն չվերթում, որը նախատեսված է եկող տարի, խաղարկություն է կազմակերպում երկու տեղի համար։

 Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՄաքգրեգորը ոտնաթաթի կոտրվածք ստացավ, հաղթանակը շնորհվեց Պորիեին
Հաջորդ հոդվածըՄոլդովայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են