Մոլդովայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են

439

Մոլդովայում արտահերթ խորհրդարանական ընտրություններում առաջատարը եվրոպամետ «Գործողություն և համերաշխություն» (PAS) կուսակցությունն է, որը նախկինում ղեկավարում էր գործող նախագահ Մայա Սանդուն։

Ըստ նախնական տվյալների՝ այդ կուսակցությունն է մեծամասնություն ստանում խորհրդարանում։

PAS-ի հիմնական մրցակիցը, ինչպես և սպասվում էր, Կոմունիստների և սոցիալիստների դաշինքն է, որը ղեկավարում են երկրի նախկին նախագահներ Իգոր Դոդոնը և Վլադիմիր Վորոնինը։

Արտահերթ ընտրությունները կայացել են կիրակի օրը, այն բանից հետո, երբ ապրիլին Սանդուն արձակել էր խորհրդարանը, ինչը նրա նախընտրական խոստումներից մեկն էր։

Մոլդովայի ԿԸՀ-ի տվյալներով՝ քվեաթերթիկների 95 %-ի հաշվարկից հետո PAS-ը ստացել է ձայների ավելի քան 48 %-ը, իսկ Կոմունիստների և սոցիալիստների դաշինքը՝ 30 %-ը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՄիլիարդատերն իր տիեզերանավով հասել է տիեզերքի սահմանին
Հաջորդ հոդվածըԹբիլիսիում մահացել է ծեծված օպերատորը