Միլիարդատեր Ռոբերտ Դերսթը դատապարտվել է ցմահ ազատազրկման

519

Անշարժ գույքի կասրության ժառանգորդ, միլիարդատեր Ռոբերտ Դերսթը դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ իր լավագույն ընկերուհու սպանության համար։

Դերսթը Սյուզեն Բերմանին գնդակահարել է Կալիֆոռնիայի նրա տանը 2000 թվականին։ Նա պատահաբար է խոստովանել նրա սպանությունը НВО-ի «Միլիարդատիրոջ գաղտնիքները» վավերագրական սերիալում և ձերբակալվել է Նոր Օռլեանում 2015 թ․, սերիալի՝ եթեր դուրս գալուց քիչ առաջ։

Դատարանում միլիարդատերը չի ընդունել մեղքը։

Ոստիկանությունը կասկածներ ունի, որ Դերսթը տարբեր ժամանակներում ևս երկու հոգու է սպանել՝ իր կնոջը՝ Քեթլին Մաքքորմակին, որն անհետ կորել է 1982 թ․ ու մահացած է ճանաչվել, և Թեքսասի Գալվեստոն քաղաքի մի տարեց բնակչի, որտեղ մի ժամանակ նա թաքնվել է։ Միլիարդատերը ներկայացել է որպես համր կին, իսկ սպանվածը բացահայտել է նրա այդ խորամանկությունը։ Բայց այդ մեղադրանքով երդվյալ ատենակալները նրան արդարացրել են, որովհետև Դերսթը կարողացել է համոզել, որ ինքը գործել է անհրաժեշտ ինքնապաշտպանության նպատակով։

Կնոջ անհետացման գործով Նյու Յորքի դատախազները մտադիր են շուտով Դերսթին նոր մեղադրանք ներկայացնել, հաղորդում են ամերիկյան ԶԼՄ-ները։

78-ամյա ամբաստանյալի փաստաբանները հայտարարել են, որ նա մտադիր է բողոքարկել դատավճիռը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԱնհայտ անձինք ներխուժել են «Մեմորիալի» գրասենյակ
Հաջորդ հոդվածըԿրակել են սանիտարական մեքենայի ուղղությամբ