‘«Միլիոներ» խաղատան մուտքի մոտ մահացած տղամարդը գումար էր տանուլ տվել’

1000

NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Երեւանից Զովունի տանող ճանապարհին գտնվող «Միլիոներ» խաղատան մուտքի մոտ տղամարդու դիակի հայտնաբերման դեպքի մասին: NEWS.am-ի տեղեկություններով` 66-ամյա Գագիկ Շուխյանը աշխատում էր Էկոնոմիկայի նախարարության Չափագրության ազգային ինստիտուտում` որպես առաջատար մասնագետ: Նա այնտեղ աշխատում է 1978թ սկսած:

Գագիկ Շուխյանը ամուսնացած է, ուներ մեկ դուստր եւ որդի: Դեպքի օրը նա կնոջն եւ երեխաներին ուղարկել էր հանգստի: Մեզ հայտնի է դարձել, որ նա երեկոյան այցելել է «Միլիոներ» խաղատուն, որտեղ որոշակի գումար է տանուլ տվել, խաղի ընթացքում նա իրեն վատ է զգացել, իսկ խաղատնից դուրս գալուց հետո կաթված է ստացել եւ տեղում մահացել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանից Զովունի տանող ճանապարհին գտնվող «Միլիոներ» խաղատան մուտքի մոտ հայտնաբերվել է տղամարդու դիակ: Մահացածը Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ 66-ամյա Գ. Շուխյանն էր, ով, ըստ շրջանառվող տեղեկությունների, խաղատնից դուրս գալիս հանկարծամահ է եղել: Ոստիկանությունից հայտնեցին, որ դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Նախորդ հոդվածը‘Քաղաքապետարանը 50 մլն դրամի չափով «հեռահաղորդակցվել» է ‘
Հաջորդ հոդվածը‘Իշխանափոխություն՝ սպանության միջոցով’