‘Միխայել Շումախերի առողջական վիճակը մի քիչ լավացել է’

1016

«Ֆորմուլա 1»-ի ավտոարշավորդ Միխայել Շումախերի առողջական վիճակում դրական տեղաշարժ է նկատվում, հայտարարել է նրա բուժող բժիշկը:

Բժիշկ Ժան-Ֆրանսուա Պայենի խոսքով, որը Շումախերի բուժմամբ զբաղվում է վերջին կես տարին, մարզիկի առողջությունը մի քիչ լավացել է: Հինգշաբթի օրը բժիշկը հարցազրույց է տվել ֆրանսիական RTL ռադիոյին և Le Parisien թերթին: «Ես որոշակի առաջընթաց եմ արձանագրում, բայց պետք է ասեմ, որ մենք դեռ նրան պետք է ժամանակ տանք»,- ասել է Պայենը:

Գրենոբլում Շումախերին բուժող բժիշկը նախազգուշացրել է, որ նման դեպքերում լիակատար առողջանալու համար անհրաժեշտ կլինի մեկից երեք տարի:

Շումախերը վնասվածք էր ստացել անցյալ տարվա դեկտեմբերին ֆրանսիական Ալպերում դահուկ քշելիս: Մարզիկը վայրէջքի ժամանակ ընկել էր ու գլուխը խփել քարին: Միջադեպը հետաքննող քննիչների խոսքով՝ ընկնելու պահին Շումախերն ընթացել է «շատ լավ դահուկորդի արագությամբ»: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Սերժի թախտն ու ժողովրդի բախտը’
Հաջորդ հոդվածը‘Ինչպես է «Գյումրի Ասպարեզ» թերթը բոյկոտել Սերժ Սարգսյանին ‘