Միխեիլ Սաակաշվիլի՝ «էքստրեմալ քաղաքական գազան»

647

Վրաստանի՝ ութ տարի Եվրոպայում թափառած երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի՝ հայրենիք վերադառնալուց հետո ամբողջ աշխարհի ուշադրությունը սևեռվեց  ընդամենը երեք միլիոն բնակչություն ունեցող այդ նախկին խորհրդային հանրապետության վրա։

Սաակաշվիլին, որը վրացական քաղաքացիությունից զրկվել էր 2015 թ․ մի քանի քրեական գործերի պատճառով, հայրենիք էր վերադարձել այս տարվա հոկտեմբերի սկզբին։ Ոչ պաշտոնական վարկածով՝ նա սահմանը հատել էր մթերային կոնտեյներով և որոշ ժամանակ թաքնվում էր իշխանություններից, մինչև որ նրան ձերբակալեցին Թբիլիսիում։ Ձերբակալությունից հետո Սաակաշվիլին հացադուլ հայտարարեց։

Բժիշկները և նրա զինակիցները հայտարարում են, որ քաղաքական գործչի կյանքին վտանգ է սպառնում, և պահանջում են ազատ արձակել նրան, ընդդիմախոսներն այդ ամենը ֆարս են անվանում։

Տեղական ընտրություններից առաջ Սաակաշվիլիի վերադարձը իրարանցում առաջացրեց ոչ միայն Վրաստանում, այլև Ուկրաինայում, ուր նա հրավիրվել էր 2015 թ․ Պյոտր Պոռոշենկոյի կողմից՝ նոր քաղաքական կարիերա սկսելու նպատակով։

«Սա քաղաքականության ասպարեզում գազանի էքստրեմալ դեպք է,- Euronews-ին ասել է Ռազմավարական և միջազգային հետազոտությունների վրացական հիմնադրամի գիտաշխատող և Մեծ Բրիտանիայում Վրաստանի նախկին դեսպան Գերոգի Բադրիձեն։- Այն եզակի դեպքերում, երբ ես անձամբ շփվել եմ նրա հետ, կարողացել եմ տեսնել  դա։ Դա սովորական մարդ չէ, նա շնչում ու սնվում է քաղաքականությամբ»։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըԿրեմլը պատասխանել է «այրվող տունդրայի» մասին Բայդենի հայտարարությանը
Հաջորդ հոդվածըԿիևում հանրահավաք է կայացել ընդդեմ պարտադիր պատվաստման