Կիևում հանրահավաք է կայացել ընդդեմ պարտադիր պատվաստման

737

Այսօր Կիևում, խորհրդարանի շենքի մոտ, հանրահավաք է կայացել ընդդեմ պարտադիր պատվաստման։

Հավաքին մասնակցել են նաև Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Նադեժդա Սավչենկոն և իր քույրը՝ Վերան, որոնք կասկածվում են կորոնավիրուսի դեմ պատվաստման կեղծ հավաստագրեր օգտագործելու մեջ։

«Այստեղ շատ մարդ կա, ակցիային 5 հազարից ավելի մարդ է մասնակցում։ Իմ պահանջները նույնն են, ինչ բոլոր ուկրաինացիներինը։ Ես ուկրաինուհի եմ։ Կարևոր չէ՝ քաղաքական գործիչ ես, թե չէ։ Դու իրավունք ունես ազատ տեղաշարժվելու երկրում։ Դա յուրաքանչյուրի իրավունքն է։ Խախտվել են նաև աշխատանքի, կրթության, բուժօգնության, մանկության իրավունքները։ Հետո իշխանությունն ավելի կսրի իրավիճակը»,- լրագրողներին ասել է Սավչենկոն։

Ավելի վաղ ոստիկանությունը հայտարարել է, որ Սավչենկոն փորձել է երկիր մուտք գործել պատվաստման վերաբերյալ կեղծ հավաստագրով, քրեական գործ է հարուցվել «փաստաթղթեր կեղծելու» հոդվածով, որը պատիժ է նախատեսում՝ տուգանք 32 դոլարի չափով, կամ կալանք վեց ամսով, կամ ազատազրկում մինչև երկու տարի ժամանակով։

Սավչենկոն պնդում է, որ ինքն ու քույրը փաստաթուղթ չեն կեղծել։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՄիխեիլ Սաակաշվիլի՝ «էքստրեմալ քաղաքական գազան»
Հաջորդ հոդվածըՄիակը, ով ժողովրդին եւ իշխանությանը սթափության կոչ էր անում՝ Լեւոն Տեր-Պետրոսյանն էր