‘Միյատովիչ. Ռոնալդուն Մեսիից ավելի ուժեղ է’

991

Մադրիդի «Ռեալի» եւ Հարավսլավիայի հավաքականի նախկին հայտնի հարձակվող Պրեդրագ Միյատովիչը համեմատություն է անցկացրել ժամանակակից ֆուտբոլի երկու գլխավոր աստղերի՝ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի եւ «Ռեալի» խաղացող Կրիշտիանու Ռոնալդուի միջեւ:

«Նախեւառաջ, պետք է հաշվի առնել, որ նրանք բացարձակ տարբեր խաղացողներ են, որոնք ունեն խաղային տարբեր փիլիսոփայություն:

 Իսկ եթե այնուամենայնիվ պետք է ասել, թե ով է նրանցից լավագույնը, ապա իմ կարծիքով, իհարկե` Կրիշտիանուն: Նա ավելի տաղանդավոր եւ ընդունակ խաղացող է: Նրա արագությունն ավելի բարձր է, նա երկու ոտքով էլ գերազանց է խաղում, վատ չի աշխատում նաեւ գլխով: Ռոնալդուն թերություններ չունի: Այնպես որ ես նրան եմ համարում աշխարհի լավագույն խաղացողը»,- ասել է Միյատովիչը Marca-ին:

Նախորդ հոդվածը‘Օսկանյանի հարցը ԵԽԽՎ-ում’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայում սիրիական հրետանու արձակած արկից վեց մարդ է զոհվել ‘