‘Մինո Ռայոլա.«Նրանք, ովքեր իրենց ձայնը պատրաստվում են տալ Բլատերին, պետք է ամոթի զգացում ունենան և վերանայեն իրենց որոշումը»’

935

Ֆուտբոլային հայտնի գործակալ Մինո Ռայոլան ցանկանում է ՖԻՖԱ-ի նախագահ դառնալ: Ավելի վաղ այդ մասին հայտնել էին որոշ լրատվամիջոցներ: Ռայոլան հաստատել է տեղեկությունը Sky Sport Italia-ին տված հարցազրույցում:

«Այո, ցանկանում եմ առաջադրել թեկնածությունս` ՖԻՖԱ-ի նախագահի ընտրության ժամանակ: Այդ որոշումը հեշտ չեմ կայացրել: ՖԻՖԱ-ի նման կոռումպացված կազմակերպությունում փոփոխություններ կատարելն այնքան էլ հեշտ գործ չէ: Բայց ես կփորձեմ:

Ինձ չի հետաքրքրում, թե ով կքվեարկի ինձ կողմ: Բայց նրանք, ովքեր իրենց ձայնը պատրաստվում են տալ Բլատերին, պետք է ամոթի զգացում ունենան և վերանայեն իրենց որոշումը: 30 տարվա ընթացքում նա ոչինչ չի արել: Բլատերն ընդամենը իշխանություն ստացած թմրամոլ է»,- ասել է Ռայոլան:

Նախորդ հոդվածը‘Հունաստանի հավաքականը կարող է գլխավորել Սերխիո Մարկարյանը’
Հաջորդ հոդվածը‘Անգլիայի գավաթ. «Արսենալը» դուրս եկավ 1/8 եզրափակիչ (տեսանյութ)’