‘Մինչ հայ ոստիկանները բռնություն են կիրառում Երեւանում, ՀՀԿ-ականը խոսում է ադրբեջանցի ոստիկաններից. Տեսանյութ’

2639

Մինչ հայ «ոստիկանները» Երեւանի կենտրոնական փողոցներում ծեծելով ու բռնությամբ բերման են ենթարկում ակտիվիստներին, այդ թվում բռնություն են ենթարկում կանանց նկատմամբ, ԵԽԽՎ հայկական պատվիրակության ՀՀԿ-ական անդամները հիշում են Ադրբեջանի ոստիկանների քաջոգործությունների մասին: Մասնավորապես, ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրա Կարապետյանը ԵԽԽՎ նստաշրջանում ունեցած իր ելույթում «հիշել» է, թե ինչեր են անում ադրբեջանցի ոստիկանները կին ցուցարարների նկատմամբ:

Եւ հենց այդ ելույթի ժամանակ հայ «ոստիկանները» Երեւանի կենտրոնում բռնություն են կիրառում կնոջ նկատմամբ, բայց այդ մասին ՀՀԿ-ական դեպուտատները, չգիտես ինչու չեն ցանկանում խոսել: Ընդ որում, ոչ միայն չեն ցանկանում խոսել, այլեւ իրենց պահում են այնպես, ասես նման դեպք եւ դեպքեր տեղի էլ չեն ունեցել:

Նախորդ հոդվածը‘ԵՄ-ն խստացրել է պատժամիջոցները Սիրիայի նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Օպերատորը իր դեմ կիրառված բռնության կապակցությամբ հայտարարություն է ներկայացնում ‘