‘Մինչ ուսանողները բողոքում էին, Աշոտյանը՝ «ստատուս» էր գրում ‘

1102

Ուսման վարձի թանկացման դեմ պայքարող ուսանողները կառավարության շենքի մոտից երթով շարժվեցին դեպի ԿԳ նախարարություն: Այս անգամ նրանք պահանջեցին, որ իջնի եւ իրենց հետ հանդիպի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Փոխանցում է Aravot.am-ը: Աշոտյանին նրանք 5 րոպե ժամանակ տվեցին դրա համար: Ուսանողները հայտարարեցին, որ չեն պատրաստվում վճարել այդքան գումար. «Մի պետական բուհի ռեկտոր իր վիզը հաստացնելով՝ չի կարող մեր ծնողների պարանոցին փաթաթել ապօրինի որոշումը: Պարո՛ն Աշոտյան, դուք նայե՞լ եք, գիտե՞ք ժողովրդի սոցիալական վիճակը, որ բարձրացնում եք, ձեր ստորագրությունն եք դրել այդ որոշման տակ: Եթե նախարարն ունի մեզ ինչ-որ մի բան ասելու, մենք պահանջում ենք, որ պարոն Աշոտյանը դուրս գա, եթե ինքը դեռ իրեն պատկերացնում է՝ որպես նախարար: Մենք կանգնած ենք»: «Ա-շոտ-յա՛ն»,- բղավում էին նրանք նախարարության առջեւ եւ զգուշացնում, որ իրենք զբաղված են, պարապ չեն, ուստի արագ թող իջնի: Ուսանողները սկսեցին գուշակել, թե հենց այդ պահին Աշոտյանն ինչ է անում՝ «ստատուս է գրում ֆեյսբուքում» 
Ուշագրավ է, որ հենց այդ ժամանակ պարոն Աշոտյանը ֆեյսբուքում իսկապես սկսեց տեղեկություններ գցել այն մասին, որ ինքը հանդիպելու է ուսման վարձերի դեմ պայքարող ուսանողների հետ, բայց ոչ թե այս խմբի, այլ մոտ մեկ շաբաթ առաջ դարձյալ նույն հարցով բողոքի ցույց անող «Ներազգային ազատագրական շարժման» անդամների հետ: 5 րոպե անց, տեսնելով, որ ԿԳ նախարարն էլ չի իջնում իրենց հետ հանդիպման, ուսանողները սկսեցին տարածքում «պետական համարներով «Տուարեգ» մակնիշի ավտոմեքենա փնտրել՝ հասկանալու՝ նախարարն այսօր աշխատանքի եկե՞լ է, թե՞ ոչ: Հետո ուսանողները հայտարարեցին, որ իրենք այսօր պատռեցին վարչապետի եւ Արմեն Աշոտյանի դիմակները: 

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանցի պաշտոնյա. Հայ զինվորը կվերադարձվի, եթե ցանկություն ունենա’
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ-ի տվյալներով` հայաստանցի երիտասարդների 78 տոկոսը հնարավորության դեպքում կգնար երկրից’