‘ՄԻՊ-ը հաստատում է. Դավթաշենում պտղատու ծառեր են արմատախիլ արվել’

1176

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տարածել է հետևյալ հայտարարությունը՝ անդրադառնալով այն տեղեկությանը, որ Դավիթաշեն 46/3 հասցեում ծառեր են հատում

«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման բաժնի աշխատակիցները շտապ մեկնեցին դեպքի վայր և արձանագրեցին, որ իսկապես, արմատախիլ են արվել թվով շուրջ 4-5 ծառեր այդ թվում՝պտղատու : 

Բնակիչների հետ զրույցից պարզվեց, որ ծառահատումներն իրականացվում են այդ հատվածում շինարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով: 

Այս առիթով շուրջ 30 բնակիչներ դիմում-բողոք են ներկայացրել Մարդու իրավունքների Պաշտպանին, որը կուսումնասիրվի, և համապատասխան գրություններ կուղարկվի պատկան մարմիններին»:

Նախորդ հոդվածը‘Ավտոմեքենա է ընկել գետը. կան վիրավորներ’
Հաջորդ հոդվածը‘«Բորուսիան» պատրաստ է 25 միլիոն եվրո առաջարկել Մխիթարյանի համար. Bild’