‘Միջադեպ` Շենգավիթի 11/12 ընտրատեղամասում’

1626

Շենգավիթ համայնքի 11/12 ընտրատեղամասը, նախատեսվածի համաձայն, բացվեց առավոտյան 08:00-ին:

Ժամը 09:00-ին, հանձաժողովի նախագահ Ռուզաննա Նիկոյանի (ԲՀԿ) խոսքերով, բավականին ակտիվ մասնակցություն էր նկատվում: Գրանցված 1965 ընտրողներից մեկ ժամվա ընթացքում մասնակցել էր 40 ընտրող:

Ընթացքում ընտրատեղամասում տեղի ունեցավ միջադեպ, երբ ՀՀԿ ավագանու թեկնածուն ցանկանում էր գրանցվել և ողջ օրվա ընթացքում ընտրատեղամասում ելումուտ անելու իրավունք ունենալ. «Ամբողջ օրը ուզում էր ելումուտ ունենալ տեղամասում, սակայն օրենքը թույլ չի տալիս: Բացատրեցինք՝ չէր ուզում հասկանալ, որ իրավունք չունի գտնվել տեղամասում»,- նշեց հանձնաժողովի նախագահը: 

Նշենք, որ օրենքի համաձայն՝ ավագանու թեկնածուն միայն տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփման նիստին իրավունք ունի մասնակցել: Փորձեցինք պարզել թեկնածուի ինքնությունը, սակայն վերջինս այնդպես էլ չներկայացավ: 

Hetq.am  

Ելենա Թորոսյան

 

Նախորդ հոդվածը‘«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության արձանագրած խախտումները’
Հաջորդ հոդվածը’10/1-ում լույս չկա. մոմի լույսի տակ մարդ են թողնում ներս’