‘«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության արձանագրած խախտումները’

1356

Ներկայացնում ենք «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության արձանագրած վերջին խախտումները:

13/12 տեղամասում` 17 դպրոց, Սասունցի Դավիթ փ., հանձնաժողովի նախագահը 3 ոստիկաններ է հրավիրել ընտրատեղամաս, պատճառաբանելով, որ պետք է մարդկանց հոսքը կարգավորվի, այն դեպքում, որ նման գործառույթ կատարելու համար մեկ ոստիկանի աջակցությունը, այն էլ քվեասենյակից դուրս կանգնած լինելով` լիովին բավարար է: 10:26

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը ահազանգ է ստացել, որ Երեւանի Վիկտոր Համբարձումյան փ., 8/1 շենքի նկուղում նույն շենքի բնակիչներից մեկը իր տղաների հետ կաշառք է բաժանում, (նախքին Գայդարի փողոց): Տեղեկությունը ստուգված չէ:

07/14 տեղամասում` 80 նախակրթարան, Հաղթանակ փ., ինչ-որ մեկը փորձել է դուրս հրավել կին դիտորդին, եւ ինչ-որ հարցեր պարզել վերջինիս հետ այն բանից հետո, երբ վերջինս մի քանի անգամ դիտողություններ է արել հանձնաժողովի նախագահին այն մասին, որ վստահված անձինք չեն գրանցվում գրանցամատյանում: Դիտորդը չի թողել տեղամասը եւ մնում է տեղում:

07/15 տեղամասում` գյուղխորհրդի շենք, Հաղթանակ փ., անընդհատ ավտոբուսներով ընտրողների են տանում-բերում, հիմնականում տարեց կանաց եւ տղամարդկանց, որոնք դժվարությամբ են տեղաշարժվում: Տեղամասի ներսում սաստիկ կուտակումներ են, 15 ընտրողից շատ ավելի մարդ կա քվեասենյակում, տարեցներին բերողները ուղեկցում են քվեախցեր` եւ օգնում են քվեարկել: Հանձնաժողովի նախագահը կամ չի կարողանում կամ չի ուզում օրենքով սահմանված կարգն ապահովել տեղամասում: 10:16

13/12 տեղամասի դիմաց ոստիկանների կուտակումներ են: (17 դպրոց, Սասունցի Դավիթ փ.,): Ոստիկաններն անարգել ելումուտ են անում ընտրական տեղամաս եւ ուղղորդում են ընտրողներին: Հանձնաժողովի նախագահը բանավոր կերպով նկատողություն է անում ոստիկաններին, սակայն հրաժարվում է արձանագրություն կազմել: 10:06

13/27 տեղամասում` 64 դպրոց` Վարդաշեն, երկու «Բոգդան» ավտոբուսներով ընտրողներ են բերում-տանում: 10:08

08/28 տեղամասում` Ախպարաշեն, թիվ 91 դպրոց, դիտորդին արգելվում է ազատ տեղաշարժը ու դիտարկումը ընտրատեղամասում: Հանձնաժողովի նախագահ` Սամվել Խանյան` ՀՀԿ: Այս մասին Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը 09:59-ին էլեկտրոնային բողոք է ուղարկել ՀՀ ԿԸՀ նախագահին:

13/12 տեղամասի դիմաց ոստիկանների կուտակումներ են: (17 դպրոց, Սասունցի Դավիթ փ.,) 09:59:

12/08 տեղամասում` 31 դպրոց, քվեասենյակից 10-15 մետր հեռավորության վրա մարդիկ ապահով վիճաբանում են խոստացված եւ չտրված գումարի մասին:

07/31 տեղամասում` թիվ 6 ուսումնարան, քվեարկության խցերից ընտրողները դուրս են գալիս, առանց քվեաթերթիկը ծրարի մեջ դնելու: Հանձնաժողովի նախագահին զգուշացնելուց հետո, խախտումը վերացվել է:

12/11 տեղամասում` 140 դպրոց` Նորագավիթ, դիտորդ Անի Չատինյանին չէին թողնում մտնել ընտրատեղամաս:

08/04 տեղամասում` 116 դպրոց, Արարատյան զանգված, միաժամանակ գտնվում են ՀՀԿ երկու վստահված անձինք:

13/26 ընտրատեղամասում` Հաստոցանորմալ գործարան, Մահարու փ., 1, տեղակայված է տարածքում (գործարան), բացակայում է սանհանգույցը, քվեասենյակով ելումուտ են նշված տարածքում ապրող բնակիչներ:

07/34 տեղամասում` 37 մանկապարտեզ, Սիլիկյան թաղամաս, ընտրակաշառք են բաժանում:

07/14 տեղամասում` 80 նախակրթարան, ՀՀԿ երկու ներկայացուցիչներ միաժամանակ գտնվում են տեղամասում եւ հրամաններ տալիս հանձնաժողովի անդամներին: Նախագահը հրաժարվում է արձանագրել այս խախտումը:

13/30 տեղամասում` 107 դպրոց, հանձնաժողովի քարտուղարը հրաժարվում է գրանցել խախտման վերաբերյալ դիտորդի մեկնաբանությունը:

12/22 տեղամասում` 142 նախակրթարան, տնտեսական եւ սոցիալական իրավունքի կենտրոն ՀԿ-ի տեղական դիտորդը ներկայանում է որպես ՀՀԿ ներկայացուցիչ: Դիտորդը ձայնագրել է զրույցը: Հանձնաժողովի նախագահը հրաժարվում է կազմել արձանագրություն:

08/08 տեղամսում տեղի է ունեցել ընտրողների ուղղորդում կամ անօրինական կերպով օժանդակում: 08:39 8/05 տեղամսում` 90 դպրոց, անձնագրում դրվող կնիքների հետ կապված խնդիրներ են արձանագրվել:

13/25 տեղամասում (Նոր Արեշի թիվ 69 մանկապարտեզ), հանձնաժողովի նախագահը մոռացել է բերել ծրարների վրա դրվող կնիքը, արդյունքում 36 քվեաթերթիկներ նետվել են քվեաթուփ առանց կնքելու:

07/23 թանաքը` 121 դպրոց, կնիքը անձնագրում դնելուց անմիջապես հետո թաշկինակով սրբվել է:

07/05 ԶԼՄ ներկայացուցչին փորձել են խոչընդոտել ներկա գտնվել եւ հետեւել քվեարկության ընթացքին:

08:56-ի դրությամբ բազմաթիվ ահազանգեր կան 8, 12 ընտրատարածքների տեղամասերից, որ անձնագրերում դրված կնիքների թանաքը արագ ցնդում է կամ հեշտությամբ սրբվում են:

7/23 ընտրատեղամասում փորձել են կնիքը, այն անձեռոցիկով մաքրվում է

13/05 կուտակումներ ընտրատեղամասի միջանցքներում

07/14 ընտրատեղամասում 8:00-ի դրությամբ (թիվ 80 նախակրթարան) ներկա են միաժամանակ 3 ՀՀԿ վստահված անձինք:

7/32 գրանցվել է ընտրողների խմբերի փոխադրում, կուտակումներ տեղամասից դուրս, ընտրողների ուղղորդում

13/36 տեղամասի (Նուբարաշենի 175 դպրոց) ընտրացուցակներում ընդգրկված են քաղաքացիներ, որոնց Երեւանի գրանցումը սկսվում է 2013 թ. փետրվարի 21-ից:

Նախորդ հոդվածը‘ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը 12/8-ում և 12/19-ում փորձել են երկու վստահված անձ ներս մտցնել’
Հաջորդ հոդվածը‘Միջադեպ` Շենգավիթի 11/12 ընտրատեղամասում’