‘Միջազգային արձագանքը՝ Ղարաբաղյան հակամարտության գոտում իրադրության սրմանը. Ամփոփում’

2359

Միջազգային արձագանքը՝ Ղարաբաղյան հակամարտության գոտում իրադրության սրմանը. Ամփոփում

Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադրության սրումը եկող շաբաթ կքննարկեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Նրանք արդեն դատապարտել են ուժի կիրառումը և կոչ են արել դադարեցնել կրակը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը քննարկել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, ինչպես նաև բանակցություններ է վարել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ բանակցությունների ընթացքում կոչ է արել ազդել Լեռնային Ղարաբաղի իրադրության վրա և դադարեցնել բռնությունները:

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսային բանակցություններ է անցկացրել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ:

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ ԱՄՆ-ն դատապարտում է ռազմական գործողությունները ղարաբաղյան հակամարտության գոտում, և կոչ է արել զերծ մնալ իրադրության սրացումից:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է արել անհապաղ վերջ տալ զինված գործողություններին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և լիարժեք կերպով պահպանել կրակի դադարեցման վերաբերյալ պայմանագիրը:

Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ն դատապարտում է. ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի’
Հաջորդ հոդվածը‘«Դու էն ասա, երեկ Բորուսիան ի՞նչ ա արել, Հենոն գոլ խփե՞լ ա». հարցնում է կռվող զինվորը’