‘Միջազգային միջնորդների վեցյակի և Իրանի ներկայացուցիչների հանդիպումը կկայանա Ալամաթիում’

896

Միջազգային միջնորդների վեցյակի և Իրանի ներկայացուցիչների հանդիպումը կկայանա Ալամաթիում

Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ միջազգային միջնորդների վեցյակի (ՄԱԿ-ի ԱԽ հինգ մշտական անդամների՝ Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, և Գերմանիայի) բանակցությունները Թեհրանի ներկայացուցիչների հետ կկայանան փետրվարի 26-ին, Ղազախստանի Ալմա-աթա քաղաքում, Интерфакс-ի փոխանցմամբ՝ երեքշաբթի հաղորդել են իրանական ԶԼՄ-ները:

2012 թ. վեցյակի և Թեհրանի միջև տեղի է ունեցել բանակցությունների երեք փուլ՝ Ստամբուլում (ապրիլի 14), Բաղդադում (մայիսի 23-24) և Մոսկվայում (հունիսի 18-19): Բոլոր հանդիպումներն ավարտվել են առանց որևէ որոշում ընդունելու:

Հիշեցնենք, որ հերթական հանդիպումը մի քանի անգամ հետաձգվել է: Անցյալ շաբաթ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Իրանին կոչ էր արել բանակցությունների վայրի ընտրության հարցում «դադարեցնել կամակորությունը», տեղեկացնում է Росбалт-ը:

Նախորդ հոդվածը‘Արյունահեղություն Էկվադորի նախագահի կողմնակիցների հանրահավաքում (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Անհայտ անձինք հրկիզել են «Շրջանների կուսակցության» գրասենյակը Լվովում’