‘Միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 200 հզր դոլար ‘

782

Հունիսի 23-ին Հայաստանի միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 200 հազար դոլար ¥81.600 մլնդրամ¤, 408.00 դրամ/դոլար միջին կշռված փոխարժեքներով: Սակարկությունների նախորդ օրվա`հունիսի 19-ի համեմատ գործարքների ծավալը կրճատվել է 4 անգամ: Ըստ երկրի առևտրային բանկերի տվյալների, որոնք տրամադրվել են ԱրմԻնֆո գործակալությանը, անկանխիկ գործարքներով դոլարի միջին փոխարժեքը իջել է 0.4 տոկոսային կետով: Նույն օրը բորսայական արտարժութային հարթակում արտարժույթով գործարքների ծավալը կազմել է 4.0 մլն դոլար ¥1.634 մլրդ դրամ¤, ինչը մոտ 20 անգամ բարձր է միջբանկային շուկայի ցուցանիշից: ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 408,50 դրամ/դոլար:

 

Նախորդ հոդվածը‘Անջատականները խոստանում են դադարեցնել կրակը Ուկրաինայի արևելքում’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ Կոնգրեսում քվեարկություն կանցկացվի՝ Թուրքիայի կողմից քրիստոնեական եկեղեցիների գույքի վերադաձման շուրջ’