‘Միջբանկային շուկայում մարտի 3-7-ն արտարժութային գործարքների ծավալը կրճատվել է 85,7 %-ով ‘

790

Փետրվարի 24-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 39.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 61.1 մլն ԱՄՆ դոլար: Ինչպես  հաղորդոում է ԿԲ մամլո ծառֆայությունը, դրամային վարկերն ավելացել են 5,8 տոկոսով, իսկ դոլարայինը` 63,8 տոկոսով:

Աղբյուրի համաձայն, մարտի 3-7-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 72,737,824 ԱՄՆ դոլար (մեկ շաբաթում 20,4% անկում)` 413.43 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 109,411,181 ԱՄՆ դոլար (մեկ շաբաթում 2% անկում) 414.69 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 4,361,165 EUR (մեկ շաբաթում 41,3% անկում) 567.55 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 12,205,875 EUR (մեկ շաբաթում 29,7% աճ)` 571.99 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 696,306,965 ՌԴ ռուբլի (մեկ շաբաթում 2,7% աճ) 11.32 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 136,746,719 ՌԴ ռուբլի (մեկ շաբաթում 13,3% աճ) 11.49 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:     

Միջբանկային շուկայում իրականացվել է 400,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք (մեկ շաբաթում 85,7% աանկում) 414.00 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 38,550,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք (մեկ շաբաթում 11,2% աճ) 414.13 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:  Ընդ որում, գործարքների առավելագույն ծավալն արձանագրվել է մարտի 3-ին, 5-ին և 4-ին` համապատասխանաբար 15.700 մլն դոլար, 7.1 մլն դոլար և 6.1 մլն դոլար:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, Հայաստանի բանկերի վարկային ներդրումների ընդհանուր ծավալը 2014 թվականի հունվարի 1-ին կազմել է 1.8 տրլն.դրամ, չորրորդ եռամսյակում աճելով 5.9%, իսկ տարեկան կտրվածքով` 12.5%: Առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի, բանկերի վարկային ներդրումները նույն ժամանակահատվածում կազմել են 1.7 տրլն.դրամ: Բանկային վարկերի կառուցվածքում երկարաձգված վարկերը կազմել են 5.4% կամ 96.5 մլրդ.դրամ, տարեկան աճը` 77.7%, իսկ միայն չորրորդ եռամսյակում` 7%: Ժամկետանց վարկերը կազմել են 1.2% կամ 21.3 մլրդ.դրամ, տարեկան կտրվածքով աճելով 2.5 անգամ, իսկ չորրորդ եռամսյակում նվազելով 18.2%-ով: 

Նախորդ հոդվածը‘Սիրիական Հոմս քաղաքի հայկական թաղամասում ահաբեկչություն է տեղի ունեցել’
Հաջորդ հոդվածը‘Նիդեռլանդները հարյուր միլիոնավոր եվրո են սառեցրել ուկրաինացիների հաշիվների վրա ‘