‘Միրչա Լուչեսկու. Մենք Մխիթարյանին չենք տա «Յուվենտուսին»’

1039

Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն նշել է, որ թիմը մեծ հույսեր է կապում իր կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ:

«Մենք գիտենք, որ Մխիթարյանը դուր է գալիս «Յուվենտուսին», սակայն չեմ կարծում, որ այդ տեղափոխությունը իսկապես կայանա: Դժվար թե տուրնցիների ղեկավարությունը 30 միլիոն դոլար ծախսի նրա համար: Բացի այդ, Մխիթարյանը բացառիկ խաղացող է, այնպես որ մենք մտադիր չենք նրան վաճառել: Գումարած՝ Հենրիխը գերազանց ռմբարկու է, շատ է աչքի ընկնում, եւ նա մեր համար կարեւոր է նաեւ նրանով, որ շատ է աշխատում թիմի համար:

Ինչ վերաբերում է մեր տրանսֆերային ծրագրերին, ապա ներկա պահին մենք կենտրոնացած ենք երիտասարդ խաղացողներ ձեռք բերելու վրա»,- Լուչեսկուի խոսքն է մեջբերում TuttoJuve-ն:

Նախորդ հոդվածը‘Վահան Հովհաննիսյան. Հետընտրական ոչ իշխանական դաշինքը խոչընդոտողը կբացահայտի իր իրական դերը’
Հաջորդ հոդվածը‘Վ. Օսկանյան. «Մայիսի 5-ին ընտրելու ենք ոչ թե «աղբահանողի», այլ Երեւանի վարչապետին»’