‘Մի գիշերվա ընթացքում Խարկովում տապալել են Լենինի ևս երկու հուշարձան’

1044

Անցյալ գիշերվա ընթացքում Խարկովում անհայտ անձինք տապալել են Լենինի ևս երկու հուշարձան: Այդ մասին հաղորդել է Խարկովի քաղաքային խորհուրդը:

Ընդ որում՝ հուշարձաններից մեկը տապալել են ճոպանի օգնությամբ, որի պատճառով այն ջարդուփշուր է եղել:

Վերջին շրջանում Ուկրաինայում սովետական ժառանգության հակառակորդները բազմիցս հարձակումներ են գործել Լենինի հուշարձանների վրա: 2014 թ. սկզբից Ուկրաինայում քանդվել է Լենինի առնվազն 300 հուշարձան:

Սեպտեմբերի վերջին մոտավորապես երեք հազար մարդ  «Խարկովն Ուկրաինա է» ակցիայի շրջանակներում հավաքվել է Խարկովի կենտրոնական հրապարակում  և տապալել քաղաքում Լենինի ամենախոշոր հուշարձանը, որի ապամոնտաժումը տևել է համարյա չորս ժամ: Տեղական իշխանությունները խոստացել են, որ հուշարձանը կվերականգնվի: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Կոլոմոյսկու տեղակալը սպառնում է կախել սյուներից’
Հաջորդ հոդվածը‘Ռումինիայում հինգ նախկին նախարարներ մեղադրվում են կոռուպցիայի մեջ’