‘Ռումինիայում հինգ նախկին նախարարներ մեղադրվում են կոռուպցիայի մեջ’

950

Ռումինիայի արդարադատության նախարարությունը պահանջել է պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել հինգ նախկին նախարարների, որոնք կասկածվում են երկրի ինֆորմատիզացիայի նախագիծն իրականացնելիս կաշառք վերցնելու մեջ:

Ինչպես երեքշաբթի լրագրողներին հայտնել են Ազգային հակակոռուպցիոն վարչությունում, ցուցակում են տեղեկատվական տեխնոլոգիաների նախկին նախարարը, կրթության երկու նախկին նախարարներ, ֆինանսների նախարարության նախկին ղեկավարը և էկոնոմիկայի նախկին նախարարը:

Ընդհանուր առմամբ՝ վերջին տարիներին Ռումինիայում կոռուպցիայի մեղադրանքով դատապարտվել են մի շարք պաշտոնյաներ, այդ թվում՝ երկրի նախկին վարչապետ Ադրիան Նեստասեն, մի քանի նախարարներ, ինչպես նաև՝ ոստիկանության և մաքսային ծառայության տասնյակ աշխատակիցներ: Իրավապահների նշանառության տակ է հայտնվել նաև երկրի նախագահ Տրայան Բեսեսկուն: Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտան հայտարարել է, որ երկրի ղեկավարը կանգնելու է դատարանի առաջ՝ այն բանից հետո, երբ տարեվերջին լքի պաշտոնը և զրկվի անձեռնմխելիությունից: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Մի գիշերվա ընթացքում Խարկովում տապալել են Լենինի ևս երկու հուշարձան’
Հաջորդ հոդվածը‘Մյանմայում համաներում է կիրառվել 3037 բանտարկյալների նկատմամբ’