‘Մխիթարյանը՝ Եվրոպա լիգայի եզրափակչի լավագույն ֆուտբոլիստ’

1371

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը քվեարկություն էր կազմակերպել երկրպագուների շրջանում՝ պարզելու Եվրոպա լիգայի եզրափակչի «Այաքս» — «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստին:

Արդեն ամփոփվել են քվեարկության արդյունքները, ըստ որոնց՝ լավագույնի կոչմանն է արժանացել Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը դարձել էր խաղի 2-րդ գոլի հեղինակը: Հայ կիսապաշտպանը ստացել է ձայների 42%-ը:

Լավագույնի կոչման մյուս 4 հավակնորդները նույնպես ներկայացնում էին անգլիական ակումբը: 2-րդ հորիզոնականն է զբաղեցրել Պոլ Պոգբան (34%),որը դարձել էր հանդիպման առաջին գոլի հեղինակը: Իսկ լավագույնների եռյակը եզրափակել է Անդեր Էրերան (11%):

4-րդ հորիզոնականում հայտնվել է Մարուան Ֆելինին (10%), իսկ լավագույնի կոչման վերջին թեկնածուն՝ Մատեո Դարմիանը, զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը (4%):

Նախորդ հոդվածը‘Դավիթ Հարությունյանը՝ արդարադատության նախարար. կառավարության կազմի մեծ մասը հայտնի է’
Հաջորդ հոդվածը‘Գատուզոն վերադառնում է «Միլան»’