‘Մխիթարյանը մոտ է կարիերան իտալական Ա Սերիայում շարունակելուն’

3027

«Ման. Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մոտ է կարիերան իտալական Ա Սերիայում շարունակելուն: Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը:

Աղբյուրի տեղեկություններով, «Ինտեր»-ի ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի հետ: Դեռ պարզ չէ՝ Մխիթարյանը միլանյան ակումբ կտեղափոխվի վարձավճարով, թե՞ «ներաձուրիներ»-ը կգնեն հայ ֆուտբոլիստի տրանսֆերը:

Հիշեցնենք՝ օրեր առաջ «կարմիր սատանաներ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ակնարկել էր, որ լավ առաջարկի դեպքում պատրաստ է զիջել Մխիթարյանի տրանսֆերը:

Նախորդ հոդվածը‘Fitch-ը Հայաստանի համար «B+» վարկանիշ է հաստատել’
Հաջորդ հոդվածը‘Դեսպան Ազնավուրը կրկին քննադատել է Հայաստանի իշխանություններին’