‘Մխիթարյանը 24 ֆուտբոլիստների ցանկում է, ովքեր չեն հայտնվել Four Four Two-ի թոփ-100-ում’

1482

Fourfourtwo-ն հրապարակել է 24 ֆուտբոլիստների ցանկը, ովքեր տեղ չեն գտել 2015 թվականի աշխարհի լավագույն 100-ում: Այս ցանկում երկրորդ հորիզոնականում է հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

«Այս ֆուտբոլիստներին մեկ քայլ էր մնում հայտնվելու Four Four Two-ի թոփ-100 լավագույնների շարքում, բայց նրանք միշտ էլ կարող են համալրել այն հաջորդ տարի, եթե պահպանեն իրենց ներկայիս մարզավիճակը…

Այս տարվա FFT100-ը երևի ամենադժվարն էր կազմել: Բայց առավել ծանր էր գրառել այն մարդկանց անունները, ովքեր չեն համալրել այս ցանկը: Այսպիսով, ովքե՞ր են նրանք»:

— Անցյալ մրցաշրջանին Մխիթարյանին մի քիչ ինքնավստահություն էր պակասում, ինչը համահունչ էր «Դորտմունդի» սարսափելի արշավի առաջին մասին: Նա շաբաթը շաբաթի վրա անընդհատ կորցնում էր բարենպաստ պահեր, ինչը շարունակվեց մինչև մարտ ամիսը, երբ նա նորից կարողացավ վերադարձնել իր հաստատուն տեղը հիմնական կազմում:

— 2015/16 մրցաշրջանը Թոմաս Տուխելի ղեկավարությամբ Մխիթարյանը սկսեց հիասքանչ՝ բոլոր մրցաշարերում խփելով 13 գոլ և Պիեր Էմերիկ-Օբամեյանգին կատարելով զանազան հիասքանչ գոլային փոխանցումներ: Այստեղ տեղին է հիշատակել նաև Իլկայ Գյունդոգանին ու հույն պաշտպան Սոկրատիս Պապաստատոպուլոսին, քանի որ նրանք երկուսն էլ առանցքային խաղացողներ են «Դորտմունդի» համար:

 Ձեզ ենք ներկայացնում այն 24 ֆուտբոլիստների անունները, ովքեր «քիչ էր մնում» հայտնվեին fourfourtwo-ի թոփ-100-ում

1. Ֆիլիպե Կոուտինյո, Ռոբերտո Ֆիրմինո, Լիվերպուլ

2. Հենրիխ Մխիթարյան, Բորուսիա

3. Վիլիան, Չելսի

4. Նաբիլ Ֆեկիր, Լիոն

5. Մարկինյոս, ՊՍԺ

6. Յասին Բրահիմի, Ռուբեն Նեվես, Պորտու

7. Պաուլո Դիբալա, Յուվենտուս

8. Մաքս Կրուզ,  Յուլիան Դրաքսլեր, Վոլֆսբուրգ

9. Լորaն Կոսjելնի, Արսենալ

10. Խավի Մարտինես, Բավարիա

11. Ժոֆրեյ Կոնդոգբիա, Ինտեր

12. Ջեքսոն Մարտինես, Ատլետիկո

13. Մորգան Շնեյդերլiն, Քրիս Սմոլինգ, ՄՅՈւ

14. Քարիմ Բելարաբի, Բայեր Լ.

15. Նիկոլաս Գայտան, Բենֆիկա

16. Լորենցո Ինսինյե, Նապոլի

17. Անդրե Այու, Սուոնսի

18. Լուկաս Բիլյա, Լացիո

19. Ուգո Լյորիս, Տոտենհեմ

20. Դոմենիկո Բերարդի, Սասուոլո 

Ավելացնենք, որ 2014 թվականին Հենրիխ Մխիթարյանը ներառվել էր FourFourTwo ամսագրի լավագույն ֆուտբոլիստների վարկանշային աղյուսակում՝ զբաղեցնելով 84-րդ հորիզոնականը:

Նախորդ հոդվածը‘Բլատերը մտադիր է դառնալ ՖԻՖԱ-ի պատվավոր նախագահ’
Հաջորդ հոդվածը‘Սուարես. «Նույնիսկ եռապատիկ աշխատավարձի դիմաց չեմ հեռանա «Բարսայից»’