‘Բլատերը մտադիր է դառնալ ՖԻՖԱ-ի պատվավոր նախագահ’

858

ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը մտադիր է զբաղեցնել կազմակերպության պատվավոր նախագահի պաշտոնը: Այդ մասին հայտարարել է Բլատերի խորհրդական Կլաուս Շտելկերը, հաղորդում է tass- ը:

79-ամյա Բլատերը մայիսի 29-ին 5-րդ անգամ վերընտրվել էր ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում, սակայն կոռուպցիոն սկանդալի պատճառով արդեն չորս օր անց հայտարարեց, որ կհեռանա կազմակերպությունից: ՖԻՖԱ-ի արտահերթ ընտրությունը նշանակված է 2016թ. փետրվարի 26-ին:

ՖԻՖԱ-ի նախորդ պատվավոր նախագահը բրազիլացի Ժոաո Ավելանժն էր, որը կոռուպցիոն սկանդալի պատճառով զրկվել է այդ պաշտոնից 2013թ. ապրիլին:

Նախորդ հոդվածը‘Ռայոլա. «Մխիթարյանն այն ֆուտբոլիստը չէ, ով երկրի կամ գումարի համար ակումբ փնտրի»’
Հաջորդ հոդվածը‘Մխիթարյանը 24 ֆուտբոլիստների ցանկում է, ովքեր չեն հայտնվել Four Four Two-ի թոփ-100-ում’