‘Մխիթարյանի խաղը բարձր գնահատականի է արժանացել հեղինակավոր կայքերի կողմից’

1551

Հայաստանի ազգային հավաքականի ու Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղը բարձր են գնահատել մարզական հեղինակավոր կայքերը:

Ներկայացնում ենք «WhoScored.com»-ի, «Goal.com»-ի ու «ESPN»-ի գնահատականները:

Նշենք, որ առաջին երկու կայքերը Հենրիխ Մխիթարյանին ճանաչել են «Հանովեր»-ի հետ խաղի լավագույն ֆուտբոլիստ:

«WhoScored.com»-ը Մխիթարյանի խաղը գնահատել է 10 միավորից 8.3: «Goal.com»-ը 5 միավորից 4.5 է գնահատել Մխիթարյանի խաղը, իսկ «ESPN»-ը՝ 10-ից 7: Վերջինս նշում է, որ գնահատականները սահմանվել են մինչև խաղի 70-րդ րոպեն ֆուտբոլիստների ցուցադրած խաղի հիման վրա:

«ESPN»-ը, անդրադարձ կատարելով Մխիթարյանին, գրում է, որ Հենրիխի խփած գնդակը ֆանտաստիկ էր՝ շեշտադրում կատարելով այն հանգամանքին, որ ընթացիկ մրցաշրջանում այս գոլն առաջինն է, որ դորտմունդյան ակումբը խփում է տուգանային հրապարակից դուրս կատարած հարվածով:

Նախորդ հոդվածը‘ՊՍԺ-ի պաշտպանը համասեռամոլ է անվանել Լորան Բլանին և Զլատան Իբրահիմովիչին’
Հաջորդ հոդվածը‘Մայքլ Օուեն.«Միանգամայն հնարավոր է, որ «Լեսթերը» կթուլանա հաջորդ մրցաշրջանում»’