‘Մխիթարյանի տրանսֆերը գերմանական ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկ հնգյակում է’

1066

Գերմանական թիմերը միշտ էլ այդքան շռայլ չեն եղել տրանսֆերային շուկայում, ինչպես ասենք անգլիացիներն ու իսպանացիները, իսկ վերջին շրջանում նաև ֆրանսիացիները:

Բունդեսլիգայի ամենաթանկ տրանսֆերը գրանցվեց անցյալ տարի, երբ «Բավարիան» 40 միլիոն եվրոյով գնեց Խավի Մարտինեսին: Այս մասին գրում է  «Ֆուտբոլ365»-ը:

Մխիթարյանի տրանսֆերը «Բորուսիայի» պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերն է, բայց այն նաեւ գերմանական ֆուտբոլի պատմության մեջ տեղ է գրավում լավագույն հնգյակում:

Իսկ եթե հաշվի առնենք դոնեցկյան ակումբի հայտարարած 27,5 միլիոն եվրո գումարը, ապա Հենրիխի տրանսֆերը կգերազանցի նաև Ռիբերիի համար վճարած գումարին: Ամեն դեպքում սպասենք պաշտոնական թվերին:

Ահա լավագույն տասնյակը

 

Խավի Մարտինես «Ատլետիկից» «Բավարիա» 40 միլիոն եվրո

Մարիո Գյոտցե «Բորուսիայից» «Բավարիա» 37 միլիոն եվրո

Մարիո Գոմես «Շտուտգարտից» «Բավարիա» 30 միլիոն եվրո

Հենրիխ Մխիթարյան «Շախտյորից» «Բորուսիա Դ.» 25 միլիոն եվրո

Ֆրանկ Ռիբերի «Մարսելից» «Բավարիա» 25 միլիոն եվրո

Արյեն Ռոբեն «Ռեալից» «Բավարիա» 24 միլիոն եվրո

Մանուել Նոյեր «Շալկեյից» «Բավարիա» 22 միլիոն եվրո

Մարսիո Ամորուզո «Պարմայից» «Բորուսիա Դ.» 21.5 միլիոն եվրո

Ռոյ Մակայ «Դեպորտիվոյից» «Բավարիա» 19.75 միլիոն եվրո

Մարկո Ռոյս «Բորուսիա Մ.»-ից «Բորուսիա Դ.» 17.1 միլիոն եվրո

 

Նախորդ հոդվածը‘«Դրածո եւ գտածո» օպերացիան եւ իշխանության խնդիրները’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսական 4 երիտասարդների գործն ուղարկվել է Վերաքննիչ դատարան’