Մխիթարյանն ու Մարտինեսը ստացել են ամենաբարձր գնահատականները

192

Իտալիայի Սուպերգավաթի եզրափակիչում Միլանի «Ինտերի» ֆուտբոլիստներից ամենաբարձր գնահատականները ստացել են Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը եւ աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսը։

Չեմպիոն «Նապոլիի» դեմ եզրափակիչում երկու խաղացողների գործողություններն էլ գնահատվել են հավասար՝ 7 գնահատականով fcinternews.it-ի կողմից։

Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը հաղթել էր 1:0 հաշվով ավելացված ժամանակում Լաուտարո Մարտինեսի խփած գոլի շնորհիվ։

«Ինտերը» երրորդ տարին անընդմեջ նվաճեց Իտալիայի սուպերգավաթը։

Նախորդ հոդվածըRMC. «Լիոնը» շարունակում է պայքարել Բենզեմային վերադարձնելու վրա
Հաջորդ հոդվածըԲաքուն Բորելին մեղադրում է Ադրբեջանի դեմ ագրեսիվ քաղաքականության հրահրման համար