Բաքուն Բորելին մեղադրում է Ադրբեջանի դեմ ագրեսիվ քաղաքականության հրահրման համար

201

Ադրբեջանի ԱԳՆ-ն կարծում է, որ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը զբաղվում է Բաքվի հանդեպ միլիտարիստական և ագրեսիվ քաղաքականություն հրահրելով։

«Վճռականորեն մերժում ենք Եվրամիության ատաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելի մեղադրանքները, որ նա հնչեցրել է հունվարի 22-ին ԵՄ խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում։ Ամբողջությամբ խեղաթյուրելով Ադրբեջանի նախագահի հայտարարությունները, որոնք կապված են Ադրբեջանի և Հայաստանի տարածքներին վերաբերող պատմական փաստերի հետ, գերագույն հանձնակատարը միլիտարիստական և ագրեսիվ քաղաքականություն է հրահրում Բաքվի դեմ»,- ասվում է ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեի մեկնաբանության մեջ, որը հրապարակվել է նախարարության կայքում։

Հունվարի 22-ին Բորելը հայտարարել է, որ Եվրամիությունը մտահոգված է Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հավակնությունների կապակցությամբ, և հայկական ինքնիշխանության ցանկացած խախտում լուրջ հետևանքներ կունենա Բաքվի հետ Բրյուսելի հարաբերություններում։

Նախորդ հոդվածըՄխիթարյանն ու Մարտինեսը ստացել են ամենաբարձր գնահատականները
Հաջորդ հոդվածըԹուրք քաղաքական գործիչը  կոչ է արել չընդունել Շվեդիայի դիմումը