‘ՄՄ-ն այս անգամ բարի է գտնվել՝ թույլ տալով պահպանել որոշ ապրանքների նախկին մաքսատուրքը ‘

906

Մաքսային միությանը միանալով Հայաստանը պարտավորվում է երրորդ երկրների համար կիրառել տնտեսական այդ միավորման անդամ-երկրների համար գործող միասնական մաքսատուրքերը: Այսօր կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը:

«Կան ներմուծվող, այսպես կոչված «զգայուն», ապրանքներ, որոնց գծով մաքսատուրքերի բարձրացումն արդյունաբերության ոլորտում պարտադիր կերպով կբերի բացասական հետևանքների, գների աճ առաջացնելով նաև սպառողական շուկայում: Հայաստանը ՄՄ համապատասխան կառույցների հետ նախապես համաձայնեցրել է այդ ապրանքների նախկին մաքսատուրքերի պահպանման հարցը` նաև ՄՄ-ին անդամակցելուց հետո: Նշված պայմանավորվածությունն ամրագրված է այդ կառույցին երկրի միացման Ճանապարհային քարտեզում»,-նշել է Մելքոնյանը:

Փոխնախարարը նաև նշել է, որ նման ապրանքների ցանկը կազմելու նպատակով ՀՀ կառավարությանը կից աշխատանքային խումբը հանդիպել է մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ: Առաջիկա օրերին այդ ցանկը կկազմվի, որը հետագայում կներկայացվի ՄՄ համապատասխան մարմինների հաստատմանը:

Նախորդ հոդվածը‘Վլադիմիր Կարապետյան. Ուկրաինական դասերը’
Հաջորդ հոդվածը‘ Դ!ԵՄ ԵՄ նախաձեռնությունը կոչով դիմել է բոլոր գործատուներին’