‘Մնում է միայն հեղափոխություն. Մամուլ’

2124

Հայաստանում ամեն հաջորդ ընտրություն շատ ավելի վատն է, քան նախորդը, այս տեսակետն ապացուցվեց նաև մայիսի 5-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ: Այս անգամ ևս իշխանությունը գործի դրեց իր հայտնի մեխանիզմները` ընտրակաշառք, կրկնակի քվեարկություններ, մահացածների ու Հայաստանից բացակայողների փոխարեն քվեարկություններ, կարուսել, թաղային հեղինակությունների կողմից վերահսկողություն և այլն: Այս ընտրությունները, սակայն, նաև մեկ ուշագրավ առանձնահատկություն ունեին, իշխանական թեկնածուի օգտին աշխատողներից շատերն իրենք էլ էին խոստովանում այս ամենն անում են ոչ թե Սերժ Սարգսյանի կամ ՀՀԿ-ի, այլ հենց Տարոն Մարգարյանի համար: Եվ պատահական չէ, որ Երևանի այն ընտրատարածքներում, որտեղ ընդամենը երկու ամիս առաջ Ս. Սարգսյանը նախագահական ընտրություններում խայտառակ պարտություն էր կրել, ավագանու ընտրություններում Տ. Մարգարյանը «հաղթանակ» տարավ: Այլ կերպ ասած` իշխանությունների հրապարակած տվյալներով`այսօր Տ. Մարգարյանը Երևանում ավելի շատ քվե ունի, քան «համայն հայության նախագահ» Ս. Սարգսյանը: Բացի այդ, կիրակի օրվա ընտրություններով հերթական անգամ ապացուցվեց, որ Հայաստանում ընտրությունների միջոցով իշխանափոխություն անելը գնալով դառնում է անհնարին: Այնպես որ, մնում է միայն հեղափոխություն:

Նախորդ հոդվածը‘Անդրես Ինյեստա. Կասիլյասի համար հեշտ չէ’
Հաջորդ հոդվածը‘Նոր ակցիզային հարկ գազալցակայանների վրա. Մամուլ’