‘Նոր ակցիզային հարկ գազալցակայանների վրա. Մամուլ’

1024

Ամենայն հավանականությամբ` հաջորդ տարվանից ավտոմեքենաների գազալցակայանների վրա նոր ակցիզային հարկ կավելանա: Նման ակնարկ արդեն արել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը :«Նոր ակցիզային հարկ պետք է մտցնել հեղուկ բնական գազի մասով, որը չի հարկվում ինչպես բենզինը»,- ասել է Հորթոնը` Սիվիլնեթին տված հարցազրույցում: Այդ ճանապարհով ԱՄՀ-ն հորդորում է մեծացնել հարկային եկամուտները, որպեսզի «պետական պարտքը կայունանա…»: Փաստորեն ստացվում է, որ ըստ ԱՄՀ-ի, մեր պետական պարտքը կայուն չէ, ինչպես պնդում է ՀՀ Կառավարությունը: Թերթը նկատում է, որ գազալցակայանների հարկումը նոր հարկով` կհամընկնի բուն գազի սակագնի բարձրացման հետ և դա էական ազդեցություն կթողնի ՀՀ տնտեսական կյանքում:

Նախորդ հոդվածը‘Մնում է միայն հեղափոխություն. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘ՀՀԿ-ի համար աշխատող գլխավոր «տասովշչիկների» մրցավազքում հաղթեց ՀՀ ոստիկանպետը’