‘Մշնախը դիմել է ոստիկանություն. Գյուղապետն արգելում է Գառնիի տարածքում սրճարան կառուցել. NEWS’

1027

Հայաստանի մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը դիմել է Ոստիկանության Կոտայքի մարզի վարչության Աբովյանի բաժին՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել Գառնիի գյուղապետ Աշոտ Վարդանյանին, քանի որ վերջինս թույլ չի տալիս ՊՈԱԿ-ին շարունակել բացօթյա սրճարանի կառուցումը Գառնիի տաճարի արքունական բաղնիքի դիմաց: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՊՈԱԿ-ի ղեկավար Վլադիմիր Պողոսյանը: «Արդեն 3-4 օր սկսել ենք շինարարությունը, բայց երեկ մեր աշխատողներին են մոտեցել գյուղապետարանի երկու աշխատակից ու արգելել շարունակել բարեկարգման աշխատանքները: Ես էլ երեկ դիմել եմ ոստիկանություն ու պահանջել պատասխանատվության ենթարկել Աշոտ Վարդանյանին, քանի որ վերջինս ուղղակի իրավունք չունի խոչընդոտել մեր աշխատանքը»,- ասել է նա: Իր հերթին Գառնիի գյուղապետը նույնպես դիմել է ոստիկանություն, որովհետեւ «անօրինական շինություն է կառուցվում»:

Հիշեցնենք, որ ՀՀ Մշակույթի նախարարության ՊՈԱԿ-ը նախատեսում է հաջորդ տարվա մայիսին Գառնիում բացօթյա սեզոնային սրճարան բացել: 

Նախորդ հոդվածը‘Բագրատյան. Մարտյան իրադարձությունների պատճառների բացահայտումը կկանխեր կիևյան Մայդանը’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և ԵՎՐՈ-ի նկատմամբ’