Մոլդովայի նախագահը հավանություն է տվել պետական լեզուն ռումիներեն վերանվանելուն

249

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հավանություն է տվել խորհրդարանի որոշմանը՝ պետական լեզուն մոլդովերենից ռումիներեն վերանվանելու վերաբերյալ։

Այդ մասին նախագահը տեղեկացրել է Facebook-ի իր էջում։

«Այսօր ես հրապարակել եմ օրենք, որը հաստատում է պատմական և անհերքելի ճշմարտությունը՝ Մոլդովայի պետական լեզուն ռումիներենն է։ Ուզում եմ, որ ռումիներենը միավորի մեզ բոլորիս, ովքեր ապրում են այստեղ ու սիրում են այս հողը»,- գրել է Սանդուն։

Նախագահը համոզված է, որ այդ որոշումը կմիավորի մոլդովական հանրությանը։

«Նրանք, ովքեր տասնամյակներ շարունակ մեզ պնդել են, թե մենք՝ Մոլդովայի Հանրապետության քաղաքացիներս, խոսում ենք մոլդովերեն, այլ ոչ թե ռումիներեն, միայն մի նպատակ են հետապնդել՝ պառակտել մեզ։ Ես համոզված եմ, որ ռումիներենը կարող է և պետք է դառնա մեր հանրության կոնսոլիդացման կատալիզատորը»,- եզրափակել է Սանդուն։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըTransfermarkt․ Ա Սերիայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստները Նապոլիի առաջատարներն են
Հաջորդ հոդվածըԱնտոնով․ Արևմուտքը մարդկությանը մոտեցնում է միջուկային Արմագեդոնին