Անտոնով․ Արևմուտքը մարդկությանը մոտեցնում է միջուկային Արմագեդոնին

250

Արևմտյան երկրները, ԱՄՆ-ի գլխավորությամբ, որոշել են մարդկությանը հասցնել վտանգավոր մի սահմանի, որից այն կողմ միջուկային Արմագեդոնն է նշմարվում։

Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը՝ մեկնաբանելով ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների պնդումներն այն մասին, թե աղքատացված ուրանով ռազմամթերքը սպառազինության սովորական տեսակ է, որն օգտագործվում է արդեն մի քանի տասնամյակ և արտակարգ վտանգ չի ներկայացնում։

«Այդ տիպի զառանցանք մեկնաբանելն իսկապես որ դժվար է։ Ամերիկյան պաշտոնյաներն իրենց անպատասխանատու հայտարարություններով հերթական անգամ հասել են հատակին։ Ուկրաինայում անդադար հոսքով մահաբեր զենքեր են մտնում, որոնց օգնությամբ ոչնչացվում են խաղաղ բնակիչներ, բնակելի թաղամասեր, դպրոցներ, հիվանդանոցներ, մանկապարտեզներ,- շեշտել է Անտոնովը։- Բայց դա էլ է քիչ արևմտյան  ճիվաղների համար։ Հիմա նրանք, դատելով ըստ ամենայնի, ուզում են Կիևի նացիստներին մատակարարել արկեր՝ աղքատացված ուրանով։ Ըստ երևույթին՝ լուսավորյալ Արևմուտքը, Վաշինգտոնի գլխավորությամբ, անվերադարձ կերպով որոշել է մարդկությանը հասցնել վտանգավոր մի սահմանի, որից այն կողմ ավելի ու ավելի հստակ է նշմարվում միջուկային Արմագեդոնը»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄոլդովայի նախագահը հավանություն է տվել պետական լեզուն ռումիներեն վերանվանելուն
Հաջորդ հոդվածըԱՄՆ-ն ակնկալում է, որ Զելենսկին կմասնակցի «Հանուն դեմոկրատիայի» գագաթնաժողովին