Մոհամեդ Սալահը՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ Անգլիայում

556

«Լիվերպուլի» եւ Եգիպտոսի հավաքականի հարձակվող Մոհամեդ Սալահը ճանաչվել է տարվա լավագույն ֆուտբոլիս Անգլիայում, հաղորդում է Անգլիայի ֆուտբոլային լրագրողների ասոցիացիայի մամուլի ծառայությունը։

Ասոցիացիայի անդամների քվեարկությամբ Մոհամեդ Սալահը ստացել է ձայների 48 տոկոսը՝ լավագույն եռյակում հետ թողնելով «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեին եւ Լոնդոնի «Վեստ Հեմի» անգլիացի կիսապաշտպան Դեքլան Ռայսին։

Սալահն այս վարկածով լավագույնի մրցանակին արժանացել էր նաեւ 2018 թվականին։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Սալահը մասնակցել է 31 հանդիպման, խփել 22 գոլ, կատարել 13 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածըՌալֆ Ռանգնիկը նշանակվեց Ավստրիայի հավաքականի գլխավոր մարզիչ
Հաջորդ հոդվածըԲըլթ-24. ՉԻ