Մոհամեդ Սալահը՝ 2021թ․ Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստ

453

«Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը ճանաչվել է 2021թ․ Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն խաղացող երկրպագուների վարկածով՝ արժանանալով Fans’ Footballer of the Year մրցանակին։ Քվեարկությանը մասնակցել է 140 հազար երկրպագու։

Երկրորդ տեղը գրավել է Լոնդոնի «Վեստ Հեմի» անգլիացի կիսապաշտպան Դեկլան Ռայսը, երրորդը «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշն է։

Հաջորդ տեղերը գրավել են հետեւյալ ֆուտբոլիստները

  1. Ֆիլիպ Ֆոդեն («Մանչեսթեր Սիթի»)
  2. Էդուարդ Մենդի («Չելսի»)
  3. Մեյսոն Մաունթ («Չելսի»)
  4. Ռուբեն Դիաշ («Մանչեսթեր Սիթի»)
  5. Կեւին Դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»)
  6. Ժորժինյո («Չելսի»)
  7. Ժոաու Կանսելու («Մանչեսթեր Սիթի»)
  8. Միքայել Անտոնիո («Վեստ Հեմ»)
  9. Հարի Քեյն («Տոտենհեմ»)
  10. Նգոլո Կանտե («Չելսի»)
  11. Կրիշտիանու Ռոնալդու («Մանչեսթեր Յունայթեդ»)
  12. Մարկուս Ռեշֆորդ («Մանչեսթեր Յունայթեդ»)
  13. Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ («Լիվերպուլ»)
  14. Ջեք Գրիլիշ («Աստոն Վիլա», «Մանչեսթեր Սիթի»)
  15. Իլկայ Գյունդոգան («Մանչեսթեր Սիթի»)
  16. Սոն Հին Մին («Տոտենհեմ»)
  17. Յուրի Տիլեմանս («Լեսթեր Սիթի»)
Նախորդ հոդվածըՊելեգրինին ու Էլ Շաարավին կօգնեն «Ռոմային» «Միլանի» դեմ խաղում
Հաջորդ հոդվածը«Բարսելոնան» 1,5 տարվա պայմանագիր կկնքի Կավանիի հետ