Պելեգրինին ու Էլ Շաարավին կօգնեն «Ռոմային» «Միլանի» դեմ խաղում

409

«Ռոմայի» ավագ, իտալացի կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին եւ իտալացի վինգեր Ստեֆան Էլ Շաարավին պատրաստ կլինեն «Միլանի» դեմ Իտալիայի առաջնության 20-րդ տուրի հանդիպմանը, որը տեղի կունենա հունվարի 6-ին, հաղորդում է իտալական Il Tempo-ն։

Այժմ պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը պատրաստվում է «Սամպդորիայի» դեմ այս տարվա վերջին հանդիպմանը։ Հոլանդացի պաշտպան Ռիկ Կարսդորպն ու ֆրանսիացի կիսապաշտան Ժորդան Վերետուն լիարժեք վերականգնվել են թեթեւ վնասվածքներից, որոնք ստացել էին «Ատալանտայի» դեմ արտագնա խաղում։ «Ռոման» հաղթել էր 4։1 հաշվով։

Իտալիայի առաջնության 19-րդ տուրի «Ռոմա» — «Սամպդորիա» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 22-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21։30-ին։

Նախորդ հոդվածըՉավի․ «Ռեալից» հետ ենք 16 միավոր՝ ահռելի տարբերություն, բայց ոչինչ չենք բացառում
Հաջորդ հոդվածըՄոհամեդ Սալահը՝ 2021թ․ Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստ