‘Մոուրինյոյի որդի. ««Չելսի»-ի երկրպագուները ամոթալի պահվածք դրսևորեցին՝ Ֆաբրեգասին սուլելով»’

815

«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի որդին քննադատել է լոնդոնյան ակումբի երկրպագուներին, ովքեր, ԱՊԼ-ի՝ «Սաութեմփթոն»-ի դեմ տնային խաղի ընթացքում սուլել են թիմի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասին:

«Ինչու՞ են բոլորը ատում ու մեղադրում Ֆաբրեգասին այդ խաղի համար: Ողջ թիմն է մեղավոր: Գուցե, Սեսկն այնպես չխաղաց, ինչպես նրանից ակնկալում էին, բայց նա շարունակում էր պայքարել: Նա բնավորություն ցույց տվեց:

Ես տեսել եմ «Չելսի»-ի վատ երկրպագուների, բայց կիրակի օրը ամեն ինչ էլ ավելի վատ էր: Երկրպագուները սուլում էին Ֆաբրեգասին: Մեր երկրպագուները ամոթալի պահվածք դրսևորեցին»,- գրել է Ժոզե Մարիո Մոուրինյոն սոցիալական կայքերից մեկում:

Նախորդ հոդվածը‘Չեմպիոնների Լիգա. Հայտնի են Բորուսիա — Յուվենտուս և Բարսելոնա — Մանչեսթեր Սիթի հանդիպումների մրցավարները’
Հաջորդ հոդվածը‘Radio Deejay. «Յուվենտուս»-ը վերջնականապես հրաժարվել է վաճառել Պոգբայի տրանսֆերը’