‘Մոուրինյոն՝ Վենգերի մասին’

1114

«Չելսի»-ի նախկին մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է, թե ինչու է վատ հարաբերություններ ունեցել «Արսենալ»-ում իր նախկին գործընկեր Արսեն Վենգերի հետ:

Պորտուգալացի մասնագետին մեջբերում է լրագրող Ռոբերտ Բիզլին իր՝ Ժոզե Մոուրինյոյի մասին գրքում:

«Վենգերը պատկանում է մարդկանց այն դասին, ովքեր մանրադիտակ են գնում ու հետևում բոլորին: Այդպես է եղել նաև իմ նկատմամբ: Նա շատ է չարախոսել «Չելսի»-ին, ու դա անարդար եմ համարում: Մեր միջև մեծ տարբերություն կա: Նա անհաջողությունների մասնագետ է, իսկ ես՝ ոչ: Եթե նրա՝ «Արսենալ»-ում ստացած արդյունքը գրանցեի «Չելսի»-ում, երբեք չէի վերադառնա»:

Հիշեցնենք, որ 2018 թվականի դեկտեմբեր ամսին Մոուրինյոն հեռացվել էր «Մանչեսթեր Յունայթեդ»-ից: «Ազնվականներ»-ի հետ աշխատել է երկու անգամ՝ 2004-2007 թթ. և 2013-2015թթ:

Նախորդ հոդվածը‘Նոր նախագահ Լիտվայում’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիան Ռուսաստանից ստացել է C-400 առաջին խմբաքանակը’